Google Earth
| Տեսակ | Համակարգչային ծրագիր և աշխարհագրական ինֆորմացիոն համակարգ |
|---|---|
| Հեղինակ | |
| Նախագծումը՝ | Գուգլ և Michael T. Jones?[1] |
| Գրված է՝ | C++ |
| Ինտեսֆեյս | Qt |
| ՕՀ | Windows, macOS, Linux, Android և iOS |
| Առկա է | բազմալեզու[2] |
| Լույս տեսավ՝ | հունիսի 11, 2001 |
| Պլատֆորմ | դիտարկիչ[3] և Windows[3] |
| Կարդագող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
| Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
| Զարգացման կարգավիճակ | Ակտուալ |
| Արտոնագիր | freeware |
| Կայք | earth.google.com |
Google Earth (խոսակցական՝ Google Երկիր մոլորակ), Google ընկերության նախագիծ, որի շրջանակներում Համացանցում տեղադրվել են ամբողջ Երկրի մակերեսի արբանյակային (կամ որոշ կետերում՝ Օդալուսանկարները) պատկերները։ Որոշ տարածաշրջանների պատկերներն ունեն աննախադեպ մեծ թույլտվություն։
Ծառայության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն այլ նմանատիպ ծառայությունների, որոնք ցույց են տալիս արբանյակային պատկերները հասարակ դիտարկիչում (օրինակ՝ Google Maps-ը), տվյալ ծառայության մեջ օգտագործվում է հատուկ օգտատիրոջ համակարգիչ ներբեռնվող կլիենտային ծրագիր՝ Google Earth: Տվյալ մոտեցումը, թեկուզ և պահանջում է հավելվածի ներբեռնում և տեղադրում, սակայն հետագայում ապահովում է այնտեղ վեբ-ինտերֆեյսի միջոցով իրականացվող լրացուցիչ հնարավորություններ։
Տվյալ հավելվածը ի սկզբանե թողարկվել է Keyhole[en] ընկերության կողմից, իսկ հետո ձեռք է բերվել Google ընկերության կողմից, որը 2005 թվականին այդ հավելվածը հանրամատչելի է դարձրել (ի սկզբանե միայն ԱՄՆ-ում, հետո Եվրոպայի և ամբողջ աշխարհի)։ Գոյություն ունի նաև վճարովի Google Earth Plus տարբերակը և անվճար[4][5] Google Earth Pro տարբերակը, որը տարբերվում է GPS-ի՝ գլոբալ տեղորոշման համակարգի օժանդակությամբ, տեսացուցադրությունների միջոցներով և պատկերների բարձր թույլտվությամբ։
WikiMapia-յի գրանշերի շերտը կարելի է միացնել Google Earth[6] հավելվածի հետ։
Հավելվածի հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Google Earth-ը ավտոմատ համացանցից ներբեռնում է օգտատիրոջը անհրաժեշտ պատկերները և այլ տվյալները, պահպանում է դրանք համակարգչի հիշողության մեջ և կոշտ սկավառակում՝ հետագա օգտագործման համար։ Ներբեռնված տվյալները պահպանվում են սկավառակում և հավելվածի հետագա թողարկումների ժամանակ ներբեռնվում են միայն նոր տվյալներ, ինչը թույլ է տալիս զգալիորեն խնայել ծավալը։
- Պատկերի վիզուալիզացման համար օգտագործվում է ամբողջ երկրագնդի եռաչափ մոդելը (ծովի մակարդակից բարձրությունը հաշվի առնելով), որը էկրանին ցուցադրվում է DirectX կամ OpenGL ինտերֆեյսների օգնությամբ։ Հենց մակերևույթի լանդշաֆտների եռաչափության մեջ է Google Earth-ի գլխավոր տարբերությունը իր նախորդից՝ Google Maps-ից։ Օգտատերը կարող է հեշտությամբ տեղափոխվել Երկիր մոլորակի ցանկացած կետ՝ «վիրտուալ տեսախցիկի» դիրքը ղեկավարելով։
- Գործնականորեն ցամաքի ամբողջ մակերևույթը ծածկված է DigitalGlobe ընկերության կողմից ստացված լուսանկարներից, որոնք ունեն 15 մ/փիքսել թույլտվություն։ Կան մակերևույթի առանձին տարածաշրջաններ (որպես կանոն դրանք աշխարհի պետությունների մեծամասնության խոշոր քաղաքներն ու մայրաքաղաքներն են), որոնք ունեն ավելի մանրամասն թույլտվություն։ Օրինակ Մոսկվան նկարահանվել է 0,6 մ/փք թույլտվությամբ, իսկ ԱՄՆ-յի քաղաքների մեծամասնությունը՝ 0,15 մ/փք։ Ռելիեֆի բարձրության տվյալներն ունեն մոտ 30 մետր հորիզոնական թույլտվություն ԱՄՆ-ի տարածքում, մոտ 90 մետր մնացած տարածքում և մինչ մեկ մետր ուղղահայաց թույլտվություն։
- Նաև գոյություն ունեն լրացուցիչ տվյալների մեծ քանակ, որոնք կարելի է միացնել ըստ օգտատիրոջ ցանկության։ Օրինակ, բնակավայրերի, ջրամբարների, օդակայանների, ճանապարհների, անվանումներ և այլ ինֆորմացիա։ Բացի այդ, քաղաքների մեծամասնության համար կա ավելի մանրամասն ինֆորմացիա՝ փողոցների անվանումներ, խանութներ, լցակայաններ, հյուրանոցներ և այլն։ Կա գեոտվյալների շերտ (համացանցի օգնությամբ համապատասխան տվյալների բազայից սինխրոնիզացված), որի մեջ ցուցադրված են Վիքիպեդիայի հովածների հղումները։
- Օգտատերերը կարող են ստեղծել իրենց սեփական նշումները և տեղադրել նրանց պատկերները արբանյակայինիններին զուգահեռ (դրանք կարող են լինել այլ աղբյուրներից ստացված մանրամասն պատկերներ)։ Տվյալ նշումներով կարելի է փոխանակվել հավելվածի այլ օգտատերերի հետ՝ Google Earth Community ֆորումի միջոցով[7]։ Տվյալ ֆորում ուղարկված նշումները մոտ մի ամսից հասանելի են դառնում Google Earth-ի բոլոր օգտատերերի համար[8]։
- Հավելվածում կա 3D Warehouse ծառայությամբ օգտվող մշակողների կամ օգտատերերի կողմից ստեղծված եռաչափ մոդելներով շերտ, որը կոչվում է «3D Շինություններ»։
- Գոյություն ունի նաև բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածի պարզեցված Java-տարբերակ։
- Կա հեռավորությունների փոփոխման ֆունկցիա։
- 4.2 տարբերակում ավելացվել է Google Sky տեխնոլոգիան, որը թույլ է տալիս զննել աստղային երկինքը։
- 5.0 տարբերակում ավելացվել է ծովերի և օվկիանոսների հատակների զննման հնարավորություն։
- 5.1 տարբերակվում իրականացվել է antialiasing-ի աջակցումը Mac տարբերակի համար։
- Հավելվածում ներկառուցված է ավիասիմուլյատոր (թողարկման համար պետք է սեղմել Ctrl + Alt + A Windows և